ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ֊ում նման կայանների կառուցումը հաջողությամբ չի պսակվում․ փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ֊ում նման կայանների կառուցումը, մեղմ ասած, հաջողությամբ չի պսակվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Բավական է նշել, որ ԱՄՆ-ում վերջերս չեղարկվել է առաջին փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը` հաշվի առնելով վերջինիս կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի չափազանց բարձր գինը։

Նախագծի չեղարկման մասին որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ այն իրականացնող NuScale ընկերությունը հայտարարեց արտադրվող էլեկտրաէներգիան 53%-ով թանկացնելու մասին։

Ի սկզբանե ընկերությունը խոստացել էր 1 ՄՎտ.ժ-ը վաճառել $58-ով: Այժմ գինը հասցվել է $89֊ի։

NuScale-ը նահանգին կվճարի $49,8 մլն փոխհատուցում։

Հիշեցնեմ, որ աշխարհում միայն Չինաստանն ու Ռուսաստանը ունեն փոքր ատոմային ռեակտորների կառուցման ու շահագործման փորձ։

Ուշագրավ է նաև, որ 1979 թ.֊ի Three Mile Island ԱԷԿ֊ի վթարից ի վեր ԱՄՆ֊ում ոչ մի ատոմակայան չի կառուցվել։

Եվ դա առնվազն պետք է հաշվի առնել Հայաստանում խաղաղ ատոմի" ապագան սահմանելիս», - գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular