ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հայտարարել է եկամուտների զգալի նվազման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամը (SOFAZ) ստացել է 3 մլրդ 5,3 մլն դոլար Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ազերի-Չիրագ-Գյունաշլի» (ACG) հանքավայրի բլոկի շահագործումից, հայտարարել է հիմնադրամը, գրում է eadaily.com-ը։ Նշվել է, որ դա 342,7 մլն դոլարով կամ 10,24%-ով պակաս է, քան եղել է 2023 թվականի առաջին կիսամյակում։

Բացի դա 2024 թվականի առաջին վեց ամսում SOFAZ-ը 244,069 միլիոն դոլարի եկամուտ է ստացել Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» գազի հանքավայրի շահագործումից։ Դա էլ 757,794 միլիոն դոլարով կամ 4,1 անգամ է պակաս, քան եղել է 2023 թվականի առաջին կիսամյակում։

SOFAZ-ն այս տարվա սկզբին արդեն իսկ հայտնել էր նավթի և գազի արտահանման հետևանքով արձանագրված անբարենպաստ ֆինանսական ցուցանիշների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular