Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել ՀՀ սուվերեն տարածք․ Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։
Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է Ադրբեջանին։
Փոխանցված հատվածը համարվում է կառավարության կողմից 2023թ. հաստատված Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ, որը բնական է Հայաստանի Հանրապետության տարածքում է։
Եվ ահա, ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության հետ, որի վերաբերյալ երկու ամիս առաջ դատախազություն ուղարկած գրությունս փոխանցվել է ԱԱԾ, որտեղ դեռ քննում են քրեական գործ հարուցելու հարցը», - գրել է նա՝ կից հրապարակելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հրապարակած գրառման էկրանապատկերը։