ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն. Բլինկեն (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Այս մասին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները Եվրամիության և Եվրոպայում բազմաթիվ գործընկերների հետ միասին հանձնառու է եղել օգնություն և աջակցություն ցուցաբերել», - նշել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այսօր կա ևս մի հնարավորություն՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։

«Դատելով ձեր շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, կարծում եմ, որ կողմերը շատ մոտ են խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպմանը մասնակցելու համար։

Հանդիպման կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular