ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում 6 ամյա երեխան գետում ջրահեղձ է եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դժբախտ պատահար է  տեղի ունեցել Նովոսիբիրսկի մերձակայքում՝ Կուդրյաշովսկի ամառանոցային բնակավայրում, որտեղ 6-ամյա տղա է խեղդվել։

Հուլիսի 9-ի առավոտյան, երբ տղան դեռ քնած էր, նրա մայրը դուրս էր եկել խանութ։ Վերադառնալիս, երեխային չգտնելով տանը, մայրը սկսեց փնտրել նրան։ Տեղացիները նշեցին, որ տեսախցիկների դիտարկմամբ պարզվեց, որ տղան գնացել է գետի ուղղությամբ, որտեղ ընկել ու խեղդվել է։

Տեղում նստած ձկնորսները սկզբում չեն հասկացել, որ երեխան խեղդվում է, և միայն ուշ հասկացան և կանչեցին շտապ օգնություն։ Չնայած 40 րոպե տևած վերակենդանացման փորձերին, երեխային փրկել չհաջողվեց։

Հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 11-ին Կուդրյաշովսկի մատուռում, իսկ թաղումը՝ տեղի գերեզմանատանը։ Ներկայում դեպքի քննությամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular