ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում արգելել են չափազանց նիհար մոդելների ցույց տալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որն արգելում է նորաձևության ցուցադրություններում կամ գովազդային հոլովակների նկարահանման ժամանակ ցույց տալ չափազանց նիհար մոդելների:

Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, առողջապահության նախարարը հայտարարել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ինչպես հենց մոդելների առողջության նկատառումով, այնպես էլ այլ քաղաքացիների, նախ և առաջ երիտասարդ կանանց:

Նրա խոսքով, գեղեցկության անբնական և անիրատեսական չափանիշները նրանցից շատերի մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ, ինչը, իր հերթին, բերում է քրոնիկ թերսնում:

Նոր օրենքի համաձայն, աշխատանքի ընդունվելիս մոդելը  պետք է ներկայացնի  առողջության մասին բժշկի տեղեկանք, այդ թվում նաև այն մասին, որ մարմնի զանգվածի ինդեքսը (քաշի և հասակի հարաբերակցությունը) գտնվում է նորմայի սահմաններում: Օրենքի խախտման դեպքում գործատուներին սպառնում է 75 հազար եվրոյի տուգանք կամ ազատազրկում՝ մինչև վեց ամիս ժամկետով:

Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու հոկտեմբերի 1-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular