ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրի մարզի Փշատավան և Գետաշեն գյուղերում մանկապարտեզներ են կառուցվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Փշատավան և Գետաշեն գյուղերում մանկապարտեզներ են կառուցվում: Այս առնչությամբ Արմավիրի մարզպետը գրությամբ Պետական գույքի կառավարման կոմիտե  է ներկայացրել  Մեծամոր համայնքի ավագանու որոշումները, որով Փշատավան և Մեծամոր գյուղերում որոշակի հողամասեր նվիրատվություն է արվել Հայաստանի Հանրապետությանը:

Հաշվի առնելով, որ նվիրատվության իրավունքով փոխանցվող հողամասերի վրա ներկայումս կառուցվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ նախագծի 3-րդ կետով սահմանվել է, որՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հողամասերի վրա կառուցվողուսումնական հաստատություններ կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի (ուսումնական հաստատությունների  նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն)  փաթեթը կտրամադրվի Կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular