Hopper ոտնակներով էլեկտրական մեքենան գրավել է Գերմանիայի փողոցներն իր ժողովրդականությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիսափակ հեծանիվ-մեքենայի ոտնակով աշխատող հիբրիդների ի հայտ գալը մեծ թափ է հավաքում, և դրա վերջին գերմանացի ներկայացուցիչը՝ Hopper-ը, մեծ աղմուկ է բարձրացրել: Համբուրգյան նորաստեղծ Hopper Mobility-ի կողմից մշակված այդ նորարարական մեքենան համատեղում է էլեկտրական հեծանիվի արդյունավետությունը փոքր մեքենայի հարմարավետության և գործնականության հետ, գրում է 24tv.ua-ն:
Առաջին անգամ որպես հայեցակարգ ներկայացվելով 2020 թվականին, Hopper-ը արագորեն է գրավել հանրության ուշադրությունը իր յուրահատուկ դիզայնի և ֆունկցիոնալության պատճառով: Այդ եռանիվ մեքենան, որը հիշեցնում է Veemo-ն, ունի կիսաբաց թափք, որն ապահովում է զգալի պաշտպանություն տարերքներից միաժամանակ թույլ տալով վարորդին նստել ղեկին այնպես, ինչպես սովորական մեքենայում:
Իրավաբանորեն դասակարգված լինելով որպես էլեկտրական հեծանիվ Hopper-ն ունի առավելություն, այն կարելի է քշել հեծանվային արահետներով և հեծանվային ուղիներով, բայց այն նաև հագեցած է սովորական ճանապարհներով ճանապարհորդելու համար:
Hopper-ի աշխատանքի հիմքում ընկած է 250 վտ հզորությամբ շարժիչը հետևի հանգույցի վրա, որն ուժեղանում է վարողի ոտնակների աշխատանքով: Նման շարժիչը թույլ է տալիս մեքենային զարգացնել մինչև 25 կմ/ժ արագություն: Շարժիչը սնուցվում է 30Ah/48V/1440Wh լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցով, որն ապահովում է 65 կմ հեռահարություն մեկ լիցքավորման դեպքում: Բացի այդ տանիքի վրա տեղադրված արևային մարտկոցը կարող է մեծացնել այդ միջակայքը և միարժամանակ մեքենան ավելի էկոլոգիապես մաքուր է:
Hopper-ի առանձնահատկություններից մեկը ոտնակ-էլեկտրական համակարգն է, որը փոխարինում է ավանդական հեծանիվի շղթայով մեխանիզմին: Այդ համակարգը գեներատորի միջոցով փոխակերպում է ոտնակայինն ուժը էլեկտրական էներգիայի, որն էլ այնուհետև մատակարարվում է շարժիչին դրանով իսկ հեշտացնելով շարժումը և նվազեցնելով մեխանիկական բարդությունները:
Hopper-ն առաջարկում է իր մեքենայի երկու տարբերակ՝ տարբեր կարիքներին համապատասխան: Ուղևորային մոդելը ունի երկրորդ նստատեղ վարորդի հետևում, որը իդեալական է լրացուցիչ ուղևոր տեղափոխելու համար: Կա նաև բեռնատար տարբերակ, այս դեպքում հետևի նստատեղին կողպվող բեռնարկղ է, որը այն դարձնում է իդեալական ապրանքներ տեղափոխելու համար: Երկու մոդելների բեռնատարողությունը 160 կգ է, իսկ ինքը կշռում է մոտավորապես 120 կգ:
Hopper ոտնակներով էլեկտրական մեքենան գրավել է Գերմանիայի փողոցներն իր ժողովրդականությամբ
Կիսափակ հեծանիվ-մեքենայի ոտնակով աշխատող հիբրիդների ի հայտ գալը մեծ թափ է հավաքում, և դրա վերջին գերմանացի ներկայացուցիչը՝ Hopper-ը, մեծ աղմուկ է բարձրացրել: Համբուրգյան նորաստեղծ Hopper Mobility-ի կողմից մշակված այդ նորարարական մեքենան համատեղում է էլեկտրական հեծանիվի արդյունավետությունը փոքր մեքենայի հարմարավետության և գործնականության հետ, գրում է 24tv.ua-ն:
Առաջին անգամ որպես հայեցակարգ ներկայացվելով 2020 թվականին, Hopper-ը արագորեն է գրավել հանրության ուշադրությունը իր յուրահատուկ դիզայնի և ֆունկցիոնալության պատճառով: Այդ եռանիվ մեքենան, որը հիշեցնում է Veemo-ն, ունի կիսաբաց թափք, որն ապահովում է զգալի պաշտպանություն տարերքներից միաժամանակ թույլ տալով վարորդին նստել ղեկին այնպես, ինչպես սովորական մեքենայում:
Իրավաբանորեն դասակարգված լինելով որպես էլեկտրական հեծանիվ Hopper-ն ունի առավելություն, այն կարելի է քշել հեծանվային արահետներով և հեծանվային ուղիներով, բայց այն նաև հագեցած է սովորական ճանապարհներով ճանապարհորդելու համար:
Hopper-ի աշխատանքի հիմքում ընկած է 250 վտ հզորությամբ շարժիչը հետևի հանգույցի վրա, որն ուժեղանում է վարողի ոտնակների աշխատանքով: Նման շարժիչը թույլ է տալիս մեքենային զարգացնել մինչև 25 կմ/ժ արագություն: Շարժիչը սնուցվում է 30Ah/48V/1440Wh լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցով, որն ապահովում է 65 կմ հեռահարություն մեկ լիցքավորման դեպքում: Բացի այդ տանիքի վրա տեղադրված արևային մարտկոցը կարող է մեծացնել այդ միջակայքը և միարժամանակ մեքենան ավելի էկոլոգիապես մաքուր է:
Hopper-ի առանձնահատկություններից մեկը ոտնակ-էլեկտրական համակարգն է, որը փոխարինում է ավանդական հեծանիվի շղթայով մեխանիզմին: Այդ համակարգը գեներատորի միջոցով փոխակերպում է ոտնակայինն ուժը էլեկտրական էներգիայի, որն էլ այնուհետև մատակարարվում է շարժիչին դրանով իսկ հեշտացնելով շարժումը և նվազեցնելով մեխանիկական բարդությունները:
Hopper-ն առաջարկում է իր մեքենայի երկու տարբերակ՝ տարբեր կարիքներին համապատասխան: Ուղևորային մոդելը ունի երկրորդ նստատեղ վարորդի հետևում, որը իդեալական է լրացուցիչ ուղևոր տեղափոխելու համար: Կա նաև բեռնատար տարբերակ, այս դեպքում հետևի նստատեղին կողպվող բեռնարկղ է, որը այն դարձնում է իդեալական ապրանքներ տեղափոխելու համար: Երկու մոդելների բեռնատարողությունը 160 կգ է, իսկ ինքը կշռում է մոտավորապես 120 կգ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը