ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազմվել է հանցագործությունների 2016թ.-ի քարտեզը Թուրքիայում

ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիայի արդարադատության նախարարությունն ամփոփել է 2016-ին ընթացած դատավարությունները և դրանց հիման վրա բոլոր նահանգների համար կազմել ամենատարածված հանցագործությունների վիճակագրությունը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  երկրի 81 նահանգներից 60-ում առաջին տեղում մարմնական վնասվածք հասցնելու դեպքերն են, այդ թվում` կանխամտածված և հանցավոր անփութության հետևանքով կատարվածները:

Եվս 20 նահանգում գերակշռող հանցատեսակներն են գողությունը, կողոպուտը և անձնական գույքի անձեռնմխելիությանն ուղղված այլ հանցավոր դրսևորումները:

«Հրազենի, դաշույնների ու այլ գործիքների մասին» օրենքի խախտման հետևանքով տեղի ունեցած դատավարությունների քանակով առաջատար են Շանլըուրֆա (Ուրֆա) և Ռիզե նահանգները, «սահմանադրական կարգի և դրա գործադրման դեմ» հանցագործություններով առաջատարը քրդաբանակ հարավարևելյան Հաքքարի նահանգն է:

Բաթման նահանգում ամենաշատ դատավարությունները տեղի են ունեցել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի խախտման հետևանքով, իսկ սևծովյան Թրաբզոն (Տրապիզոն) նահանգում մարդիկ ամենաշատը դատապարտվել են սպորտում բռնություն կիրառելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular