ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահրամանյանը ոչ միայն հերքել է Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է Արցախի նախագահի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը անդրադարձել է Սարգիս Գալստյանի գործին և այդ գործով ՔԿ հաղորդագրությանը․

«Չգիտեմ ինչու է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։

Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»,- մանրամասնել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular