ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է 18-ամյա Գրետա Զ.-ի դին․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:

Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում:

Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:

Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ամասիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Ամասիայի քննչական բաժնի պետի և օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular