ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Միխայլով. ԱՄՆ-ն Ուկրաինայի նման զինում է Հայաստանին, իսկ հետո «կմանրի»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում հետագա ցանկացած հակամարտության համար անհրաժեշտ է Հայաստանի ուժեղացված ռազմականացում, info24.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Եվգենի Միխայլովը։ 

«Երրորդ երկրներն այժմ օգտագործում են Հայաստանը որպես երկիր, որը կարող է «մանրել» որոշակի միջազգային խաղացողների շահերից ելնելով։ Երևանն այժմ բացարձակապես ի վիճակի չէ հզոր զենք գնել, ուստի կարծում եմ, որ նույն ֆրանսիացիներն ու ամերիկացիներն են գումարներ հատկացնում իրենց ֆոնդերով կամ ինչ որ սխեմաներով»,- պնդել է փորձագետը։

Ըստ Միխայլովի ԱՄՆ-ի հետ մերձեցման և ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին հայկական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը գնում է «Ուկրաինայի ճանապարհով»։ Նրան վերագրել «երկրորդ Վրաստան»-ի դեր այլևս ճիշտ չէ, կարծում է Միխայլովը, քանի որ Վրաստանը «չաջակցելով Մոսկվայի դեմ պատժամիջոցներին ավելի անկախ քաղաքականություն է վարում և որոշակի դիրքորոշում է որդեգրել»։ 

«Սրանք ակնհայտ բաներ են, որոնց վրա հիմա ոչ ոք աչք չի փակում, ուղղակի կոշտ արտահայտություններ դեռ չկան: Ռուսաստանը դիտարկում է, քննադատում է, իր դիրքորոշումն է հայտնում։ Բայց սպառնալիքն ակնհայտ է: Հենց Ուկրաինայի հետ հարցերը լուծվեն, կարծում եմ, ի վերջո Հայաստանը «կմանրեն», քանի որ նա պետք է հենց հիմա, մի պահ։ ԱՄՆ-ն արդեն նրա  համար ժամանակ չի ունենա, նրանք երկարաժամկետ խաղ են խաղում»,- ասել է փորձագետը։

Միխայլովը կարծում է, որ Վաշինգտոնը Երևանին օգնում է առաջին հերթին «Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու» նպատակով, ընդ որում իր խնդիրների պատճառով։

«Միացյալ Նահանգները բարդ իրավիճակում են, նրանք հակամարտություն ունեն Մերձավոր Արևելքում և հակամարտություն Ուկրաինայում: Եվ չնայած արդեն գրեթե դուրս են եկել վերջինից, բայց իրենց գործընկերների հետ միասին հույս ունեն դա ինչ որ այլ տեղ տանել: Եվ Հայաստանը ինչ-որ այլ տեղն  է»,- պարզաբանել է քաղաքագետը։

Միխայլովը կոչ է արել նայել, թե ո՞վ և ի՞նչ զենք է մատակարարում Երևանին:

«Ֆրանսիան իրականում մատակարարել է զենք, որը պահանջարկ չունի այլ երկրներում, որից հրաժարվել են Ուկրաինան և մյուսները։ Ինչպես ասում են վերցրու այն, ինչ ուրիշներին պետք չէ։ Այսպիսով, Հայաստանին իրականում աղբ է տրվում»,- ասել է նա։

Քաղաքագետի կարծիքով, նման մատակարարումների նպատակը Մոսկվային ու Բաքվին «զայրացնելն» է։

«Ադրբեջանն ունի նորագույն զինատեսակներ՝ և՛ ռուսական, և՛ արևմտյան: Զենքի մեջ հավասարակշռության հասնելու համար հայերը պետք է շատ ջանք գործադրեն։ Ակնհայտ է, որ Մոսկվան դժվար թե Երևանին որևէ հետաքրքիր բան մատակարարի նույնիսկ ներկայիս գործընկերային հարաբերությունների ֆոնին»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular