ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարան, բնականաբար, ցանկանում է համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, Էրդողանը, մասնավորապես, պատասխանել է․

- «Այդ հարցում որոշում կայացնողն Իլհամ բեյն է, ոչ թե ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular