ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերային ակումբներից մեկում 20-ամյա երիտասարդ դանակահարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից զանգահարել են և հայտնել, որ «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Հ․-ն։

Վլադիմիր Հ․-ն նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում, Սյունիք բնակավայրի Գաղթականներ 42 հասցեում գործող «Հայք» գիշերային ակումբում վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոստամ Զ․-ի հետ, որից հետո դուրս են եկել նշված ակումբի բակ, որտեղ առաջացած ծեծկռտուքի ընթացքում Ռոստամ Զ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վլադիմիր Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռոստամ Զ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին և նրկայացրել է հանցագործության գործիք դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ռոստամ Զ․-ի հետ միասին ներակայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular