ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Թուրքիա տարե­կան առևտրաշրջանառությունը հասնում է 220-225 մլն դոլարի. «168 ժամ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ադրբեջանական խնձորի թեմայի շուրջ առաջացած աղմուկն աստիճանաբար սկսում է մարել: Դեռ նախորդ հրապա­րակումներից մեկում անդրադառնալով այդ թեմային՝ գրել էինք, որ «ինչպե՞ս է ադրբեջա­նական խնձորը հայտնվել Հայաստանում» հարցից ոչ պակաս կարևոր է «ինչո՞ւ է ադրբե­ջանական խնձորը մրցունակ Հայաստանում» հարցը: Որովհետև, եթե ինչ-որ ապրանք ար­գելված չէ և մրցունակ է գին/որակ հարաբե­րակցությամբ, ապա այն, միևնույն է, հայտնվելու է որևէ երկրի շուկայում' անկախ նրանից, թե ինչպիսին են հարաբերություն­ներն արտադրող երկրի հետ: Լավագույն օրի­նակը Թուրքիան է, որի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է' չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը: ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանությունը 2000-ականների կե­սերից սկսեց աճել և տարեկան 40 մլն դոլա­րից 2008 թվականին հասավ պիկային ցուցա­նիշի' մոտ 270 մլն դոլարի:

Դրանից հետո շրջանառությունը նվազել և աճել է, սակայն միջինում Թուրքիայի հետ արել ենք տարե­կան 220-225 մլն դոլարի առևտուր: Խոսքը գրեթե ամբողջությամբ թուրքական ապրանք­ների ներմուծման մասին է (Հայաստանից ար­տահանվել է տարեկան միջինը 1 մլն դոլարի ապրանք): 2014 թվականին ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանառությունը հասավ 233.8 մլն դոլարի: 2016-ին ցուցանիշը կտրուկ նվազեց՝ հասնելով 138.4 մլն դոլարի: Սակայն 2016-ից աճի տեմպը սկսեց վերականգնվել: 2016 թվականին Թուրքիայից ներմուծվել է 646 անուն ապրանք' 163,4 մլն դոլար մաքսային արժեքով: 2015 թվականին ներմուծվել էր 635 անուն ապրանք' 136.9 մլն դոլար մաքսային արժեքով: Այսինքն' աճել է թե տեսականին, թե ընդհանուր արժեքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular