ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է․ Էրդողան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի առաջնորդը, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», նշել է, որ դրա «բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է»։

Բացի այդ Էրդողանը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։

«Ինչո՞ւ չդիտարկենք [սահմանի բացման] հարցը։ Նախկինում մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք՝ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular