ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի նուրբ ակնարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին խոսել է հայ-թուրքական հարաբերություններից՝ առաջ մղելով «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջը։

«Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ»,- ասել է Էրդողանը` Նյու Յորքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ նա նշել է, որ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի, որը կբավարարի բոլոր կողմերի՝ հատկապես Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի շահերը։

Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը։

«Ինչո՞ւ չդիտարկենք սահմանի բացման հարցը։ Նախկինում մենք արդեն ամեն ինչ ասել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցն Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ չի քննարկել։ Հայաստանից առայժմ չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունները։ Ընդհանրապես, Անկարային արձագանքելու հարցում Հայաստանը չափազանց զգույշ է, բայց հաղորդուղիների հարցով մշտապես նշել են, թե այն պետք է լինի ՀՀ իրավազորության ներքո։ Առաջ մղելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ Էրդողանը փաստում է, որ Անկարայի ու Բաքվի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։

Հասմիկ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular