ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Հայաստանն աշխարհաքաղաքական պատճառներով չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Թբիլիսիում Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ ճեպազրույցում հայկական կողմի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն անդրադառնալով մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերին աջակցություն և հարգանք է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, գրում է sputnik-ossetia.ru-ն:

Վրաստանի նախարար Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Աբխազիայից և Հարավային Օսիայից, Վրաստանի Ցխինվալի շրջանից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին Հայաստանի աջակցության համար։ Աբխազիայի ԱԳՆ-ն կտրուկ է արձագանքել այդ հայտարարություններին կոչ անելով հայկական կողմին չօգտագործել կլիշե արտահայտություններ Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին։

Քաղաքագետ Բեսլան Խագբան Sputnik-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երբեք էլ չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։

«Աբխազիայի արտաքին գործերի նախարարության վրդովմունքն ու պնդումները հասկանալի են: Վրաստանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները միշտ էլ վրդովմունք են առաջացնում Աբխազիայում անկախ այդ հայտարարությունների աղբյուրից՝ լինի դա Հայաստանը, կամ որևէ այլ մեկը։ Բայց մենք պետք է ազնիվ լինենք, Հայաստանի ոչ մի քաղաքական ղեկավարություն երբեք չի ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես ինքնիշխան երկրներ»,- նշել է նա։

Խագբան հավելել է, որ նախորդ տարվա նոյեմբերին նմանատիպ հայտարարություն էր արել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքագետի կարծիքով առաջիկայում էլ այդ հարցում քաղաքական փոփոխությունների պետք չէ սպասել:

«Չեմ կարծում, որ Հայաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված փոփոխություններ կլինեն, քանի որ աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում զարգանում է այնպես, որ Հայաստանը ձգտում է խուսափել մեկուսացումից և խիստ կախված է Վրաստանից կապի և այլ հարցերով»,- ընդգծել է նա։

Խագբան նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ճանաչումը լիովին բավարար է Աբխազիայի և Հարավային Օսիայի համար։

«Դա ասվել է զգացմունքային, բայց եթե մտածենք ներկայիս համաշխարհային իրավիճակի մասին, ներառյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին, ապա դա չի նպաստում Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման ընդլայնմանը, մենք պետք է ելնենք ռեալպոլիտիկ սկզբունքներից»,- ասել է նա։

Քաղաքագետն նաև ընդգծել է, որ առաջիկայում 2008 թվականի իրադարձությունները և Հարավային Օսիայի ու Աբխազիայի ինքնիշխանության ճանաչումը չեն ընդունվի վրաց հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular