ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդին՝ Բաքվում 15 տարով դատապարտված հոր մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Բաքվի դատարանն անօրինական դատավճիռ է հրապարակել Ռաշիդ Բեգլարյանի դեմ շինծու գործով։

Նրա որդին` Արմեն Բեգլարյանը MediaHub-ին հայտնեց իր մտահոգությունը, որ իր հայրն ընդամենը մոլորվել էր ու Շուշիի շրջանի Հին շենից անցել արդեն իսկ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Աղավնոյում, որտեղից էլ վերջինիս ձերբակալել են։ 

«Բաքվի բանտից նրան մի քանի անգամ են զանգի հնարավորություն տվել, ասում էր, որ դեռ դատ պետք է լինի։ Բայց մենք չենք մտածել 15 տարվա ազատազրկման մասին, որովհետեւ մտածում էինք, որ նա ամեն դեպքում կարդարացվի, քանի որ որևէ ռազմական հանցագործություն չէր կատարել»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել և կալանավորվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտ մոլորվելուց հետո։

Ի՞նչ ճակատագրի կարժանանան մյուս գերիներն ու պատանդները, առայժմ հստակ չէ։ Նրանց հարազատները կարծում են, որ այս հարցի շուրջ Բաքուն ու Երևանը միմյանց հետ «լեզու չեն կարողանում գտնել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular