ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստ է բռնկվել (տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստ է բռնկվել

Մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևի խոսքով՝ Ցիմլյանսկի շրջանի նավթի պահեստում հրդեհ է տեղի ունեցել Երևանի ժամանակով առավոտյան 05։00-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ զոհեր ու վիրավորներ չկան։

Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ հրդեհի մակերեսը հասել է 200 քմ.մ, բարդության երրորդ աստիճան է։ Հրդեհի վայր է ժամանել հրշեջ գնացք։ Նավթի պահեստում, ինչպես հայտնել է Mash տելեգրամյան ալիքը, պահվում են ԱԻ-92, ԱԻ-95, դիզելային վառելիք։

Ձեռնարկության վրա հարձակվել են առնվազն երկու անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկն ընկել է արդյունաբերական վայրից 20 մետր հեռավորության վրա։ Երկրորդը դիպել է թիրախին, հրդեհ է սկսվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է չորս անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, այդ թվում՝ երկուսը Ռոստովի մարզում։

Տեսանյութերն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular