ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայի պատճառով բաց կթողնի թագավորական մրցաշարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քիմիաթերապիայի պատճառով Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը չի կարողանա մասնակցել թագավորական Out-Sourching Inc պոլո մրցաշարին, որտեղ ելույթ կունենա նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը։ Այս մասին գրում է Daily Express-ը՝ Քենսինգթոնյան պալատին հղումով։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախկինում արքայադուստրը միշտ մասնակցել է բարեգործական հանդիպմանը, սակայն այս անգամ նա ստիպված կլինի բաց թողնել միջոցառումը, քանի որ քաղցկեղի անհայտ տեսակի պատճառոով շարունակում է քիմիաթերապիան։

Մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հայտնել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրսի վաղ փուլերը։ Արքայազն Ուիլյամի կինը հայտնել է, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո կատարված թեստերի ժամանակ։

Արքայադուստրը Սուրբ Ծնունդից հետո որևէ միջոցառման չի մասնակցել։ Հունիսի 15-ին առաջին անգամ հայտնվել էր հանրության առաջ։ Քեյթ Միդլթոնը միացել էր թագավորական ընտանիքի անդամներին Trooping the Color շքերթին։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/07/13/123430

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular