ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ տեղի ունեցած դեպքի օրը ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։

«Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն», - մանրամասնել է Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ, Հայաստանի սահմանին իրանցի վարորդին ծեծի ենթարկելու մասին լուրերը մեկնաբանել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ իրանական NASRNEWS-ի հետ զրույցում՝ նշելով, որ իրանցի վարորդի վիճակը լավ է և նրան դուրս են գրել հիվանդանոցից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular