ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ

ՍՊՈՐՏ

Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ:

Հայաստանի Շածմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Ա խմբում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:  Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հորիզոնական 2-րդ և 4-րդ հորիզոնականները։

Ա խմբում մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 6 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

 Ա խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:

 Բ խմբում հաղթող է դաձել Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

 Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

 Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրլ էց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը:

 Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Նարեկ Մկրտչյանը:

 Գ խմբում հաղթող է դաձել Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

 Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրելլ է Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը:

 Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

 Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

 Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող է դարձել Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular