ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը 20-ամյա երիտասարդ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որը փորձել է թաքնվել բեմից մոտավորապես 100 մետր հեռու գտնվող ձեռնարկության տանիքում, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Հրաձիգը, որը փորձել է սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Washington Post-ը հայտեց, որ Թրամփի դեմ մահափորձ կատարած հրաձիգը սպանվել է. Ենթադրվում է, որ կրակողը լուսանկարում երևացողն է:

Հավելենք նաև, որ մինչ իր մտադրությունը իրագործելը երիտասարդը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որում ասում է. «Ես ատում եմ հանրապետականներին, ես ատում եմ Թրամփին»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատել է, որ ոչնչացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձին այն բանից հետո, երբ նա բազմաթիվ կրակոցներ է արձակել՝ սպանելով միջոցառմանը մասնակցող 1 անձի և վիրավորելով 2-ին:

Հիշեցնենք՝ կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular