ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը Ռուսաստանից հեռանում է դեպի Եվրամիություն, բայց առայժմ միայն խոսքերով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա կատարած այցի ժամանակ ասել է, որ մոտ ապագայում իր երկրում կանցկացվի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե։ Ընդ որում, խորհրդարանականը վստահ է, որ հայ ժողովուրդը կընտրի եվրաինտեգրումը, գրում է Kommersant.ru-ն: Նշենք, որ Հայաստանում նման հանրաքվեի հարցը սկսել են լրջորեն քննարկել վերջերս, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուժեղացնելով արևմտամետ հռետորաբանությունը, ավելի վաղ՝ նախորդ աշնանը, ղարաբաղյան իրադարձություններից հետո էր սկսել շրջադարձը դեպի Արևմուտք։ Սակայն առայժմ դրանք ընդամենը հռետորական մտավարժանքներ են առանց իրական քայլերի։ Բայց Մոսկվան բացասաբար է արձագանքում, Երևանին զգուշացրել են, որ եվրաինտեգրումն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ, որից շահում է Հայաստանը։ Երևանը, իր հերթին, ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չի ցուցաբերում: Գոնե առայժմ։ 

«Հայաստանի իշխանությունները փորձում են Մոսկվային ցույց տալ, որ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել։ Այստեղ կա սակարկության և դիվերսիֆիկացիայի տարր»,- Kommersant.ru-ին տված հարցազրույցում նշել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով նման մարտավարությունը կարող էր որոշակի իմաստ ունենալ մինչև 2022 թվականը։ «Բայց այժմ Մոսկվայի քաղաքականությունը դարձել է ամբողջական, և դա ուտոպիա է թվում: Կա Ռուսաստանի ռազմավարական թերագնահատում և Արևմուտքի գերագնահատում: Որոշակի հանգամանքների բերումով տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանը խաղացող չէ։ Իսկ Ռուսաստանը խաղացող է։ Փաշինյանի մոտ բացակայում է պատմական խորության իմացությունը, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը բազմիցս է եղել  մազից կախված, բայց հետո միշտ ամրապնդվել և վերադարձել է»,- եզրափակել է պարոն Մարկեդոնովը։

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է սկսել շրջվել դեպի Արևմուտք, բայց դա այն գործընթացը չէ, որը կուղեկցվի կտրուկ շարժումներով ի վնաս Հայաստանի։ «ԵՄ ինտեգրումը երկար գործընթաց է, որը հաճախ երկար տարիներ է տևում և ենթադրում է կոնսենսուսի առկայություն ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Երևանում: Առայժմ Հայաստանը ԵՄ օրակարգում չկա, ինչը չի նշանակում, որ փոխադարձ ծրագրեր չեն լինելու»,- նշել է փորձագետը  Kommersant.ru-ի հետ զրույցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular