ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը ստորագրել է 2017թ-ի ԱՄՆ-ի բյուջեն՝ 1 տրիլիոն դոլարի չափով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էին Կոնգրեսի երկու պալատը:

Ինչպես տեղեկացնում է «РБК» գործակալությունը, այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի առաջին տեղակալը: 

Ընթացիկ ֆինանսական տարվա շրջանակներում մինչև 2017-ի սեպտեմբերի 30-ը հաստատված բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Ռազմական ծախսերին հատկացվել է 598.5 մլրդ դոլար, որից 15 մլրդ դոլարը` ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը:

Պետքարտուղարության ֆինանսավորման համար 57.4 մլրդ դոլար է հատկացվել: Օրենսդիրները նաև մի շարք սոցիալական ծրագրեր են հավանության արժանացրել` գումար հատկացնելով ափիոնային թմրամոլության դեմ պայքարի և Պուերտո Ռիկոյի բնակիչներին աջակցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular