ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ իրականացված մահափորձից․ Ստոլտենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, այն որակելով քաղաքական բռնություն։ Նա այս մասին հայտարարություն է տեղադրել X-ում:

«Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ իրականացված մահափորձից, ես նրան ցանկանում եմ շուտափույթ ապաքինում, դատապարտում եմ այդ հարձակումը։ Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական երկրներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ստոլտենբերգը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին միավորվել՝ պաշտպանելու երկրների «ազատությունն ու արժեքները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular