ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեզոքացրել են դիպուկահարի մեկ կրակոցով. հրապարակվել է Թրամփի վրա կրակած երիտասարդի՝ տանիքին սպանված լուսանկարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր դեմ մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ պնդելով, որ ինքը, «պետք է մեռած լիներ»:

Ըստ նրա՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»:

New York Post-ին Թրամփը ասել է, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ ճակատին, աչքերի միջև մեկ կրակոցով»:

Լրատվամիջոցներում է հայտնվել վերջինիս՝ արդեն սպանված լուսանկարը:

Թրամփը չի մոռացել գովաբանել Գաղտնի ծառայության, անվտանգության աշխատակիցներին՝ արագ արձագանքման ու պրոֆեսիոնալիզմի համար:

«Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին»,- հավելել է նա:

Թրամփի խոսքով՝ «գործակալներն իրեն այնքան ուժեղ են բռնել ու գետնին տապալել, որ կոշիկները հագից դուրս են եկել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել էր կրակոց, գնդակը սահել է նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը:

ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել էր կրակողին, նա սպանվել է, մեկ հանդիսական՝ զոհվել, երկուսը՝ ծանր վիրավորվել։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular