ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:

Sputnik Արմենիան դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։

«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված էր պատասխանում։

Հուլիսի 1-ին Sputnik Արմենիան նոր հարցում է ուղարկել Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները և հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պետք է ավարտեին հուլիսի 1-ին (կանոնակարգն այդպես էլ չընդունվեց. խմբ.):

Չնայած հարցմանը պատասխանելու սահմանված ժամկետ լրացել է, բայց լրատվամիջոցը պատասխան չի ստացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular