ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ զարգացումներ կան Սամվել Շահրամանյանի` առգրավված մեքենայի գործով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, հունիսի 21-ին մի խումբ դիմակավորված հատուկջոկատայինները ջարդել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել Արցախի նահագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Մեզ հետ վերջին զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը նշել էր, որ միջնորդություն են գրել քննիչին, որ, ըստ օրենքի, իրենց տրամադրեին արձանագրությունները, սակայն չէին տրամադրել։ 

MediaHub-ն այս հարցով նորից կապ հաստատեց փաստաբան Ռոման Երիցյանի հետ։

«Արձանագրությունը տվել են ուշացումով, քանի որ դա եղել է օրենքի պահանջ։ Մենք դա վերցրել ենք և բողոք ներկայացրել»,- ասաց փաստաբանը։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ դատախազը պետք է բավարարի իրենց բողոքը, չբավարարելու դեպքում պատրաստվում են դիմել դատարան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular