ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ 

Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն  ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։ 

Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները ժամը 15.30-ի սահմաններում Սևանա լճում նկատել են մի սկուտեր, որի վարորդը և ուղևորը դրսևորել են կասկածելի վարքագիծ։ 

Սկուտերը կանգնեցվել է, ստուգվել է վարորդի սթափության աստիճանը։ Պարզվել է՝ ոչ սթափ վիճակում է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայությունը հորդորում է լինել զգոն և խստագույնս պահպանել լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular