ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանը կազմակերպում է մանկավարժի հավաստագրման համար 3-ամսյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվելու է մանկավարժի երկլեզու հավաստագիր։

Դասընթացներն իրականացնում և համակարգում է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։ Վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու են 2024թ․-ի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Դիմումներն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 10։00-16։00,  քաղաք Երևան, Աբովյան 52Ա, 207 սենյակ հասցեով։

Անհրաժեշետ է ներկայացնել  անձը հաստատող փաստաթղթի, բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակներն ու պատճենները, մեկ լուսանկար և վճարման կտրոնը։ 3-ամսյա վերապատրաստման դասընթացների վճարը կազմում է 210,000 ՀՀ դրամ /1 կրեդիտ-7000 դրամ/

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել  060-710-616,  098-33-00-31, 091-57-59-42 հեռախոսահամարներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular