ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչն­չաց­նում են սե­փա­կան ազ­գա­յին ինք­նու­թյու­նը հենց կրթու­թյան և մշա­կույ­թի մի­ջո­ցով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rybar.ru-ն «Ինչպես է անհետանում հայկական ինքնությունը. Հայաստանի պատմության դասավանդման փոփոխությունների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարությունը, այնուամենայնիվ, հավանություն է տվել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն, ինչը ենթադրում է նաև ուսուցման հայեցակարգի փոփոխություն։ Ծրագրից արդեն հանվում է առանձին առարկա հանդիսացող Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, քանի որ ներկայիս իշխանությունները փորձում են զրկել եկեղեցուն քաղաքական ազդեցությունից։

Կառավարության հիմնավորման մեջ ասվում է, որ «դասավանդումը պետք է ուղղված լինի պատմական իրադարձությունների վերլուծությանը և ներկայացմանը ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության տեսանկյունից»։ Այդ գաղափարն ակտիվորեն քարոզում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ հայերը պետք է «բարձրանան պետական ընկալման աշտարակը»։ Իրականում նման փոփոխությունները, իհարկե, կապված են Հայաստանի կապիտուլ յացիայի, Ադրբեջանին տարածքների հանձնման և Անդրկովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության հետ։ Հիմա հայ նոր սերնդին կսովորեցնեն խոնարհություն նվաստացման ու դավաճանության նկատմամբ։ Այդ թեզը հաստատում է նաև այն, որ դպրոցական պատմության նոր դասագրքերում հայկական տեղանունները փոխարինվում են ադրբեջանականներով։ Կրթության նախարարության շենքի մոտ քաղաքացիների բողոքի ակցիաները ոչ մի տեղ չեն տանում:

Ընդդիմադիր ուժերը նշում են, որ հայ հասարակությունը բացասաբար է ընկալում դպրոցական առարկայի անվանափոխությունը։ Այսպես, արդարադատության նախարարության կայքում կառավարության այդ նախաձեռնությանը դեմ է քվեարկել 12 հազար մարդ։ Մեր առջև համաշխարհային խաղացողների աշխարհաքաղաքական շահերին ենթակա դարձնելու նպատակով մի ամբողջ ժողովրդի ինքնության վերացման գործընթացի ևս մեկ օրինակ է։ Տարօրինակ է, բայց պատմության դասավանդման փոփոխությունների նախաձեռնողները Սորոսի հիմնադրամի ծրագրերի մարդիկ են:

Նրանց թվում է նաև ՀՀ կրթության և մշակույթի ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը, որն էլ վերահսկում է այդ փոփոխությունները։ Ինչպես և ավելի վաղ եղել է մեզ քաջ հայտնի այլ հետխորհրդային երկրներում, արևմտյան հասարակական կազմակերպությունների «շրջանավարտները» ոչնչացնում են սեփական ազգային ինքնությունը հենց կրթության և մշակույթի միջոցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular