ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի սադրանքը Հայաստանի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am / Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը երեկ Միր-24 միջպետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմակայանները թե՛ Տաջիկստանում, թե՛ Ղրղզստանում և թե՛ Հայաստանում պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Երբ խոսք է գնում Տաջիկստանի և Ղրղըզստանի, ինչպես Միջին Ասիայի որևէ պետության մասին, այստեղ «Իսլամական պետության» սպառնալիքի հնչեղությունն իհարկե բոլորովին այլ է և շատ իրական, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Ի վերջո, այստեղ նույնիսկ պարբերաբար բռնկվում են ահաբեկչական ալիքներ, թեժ իրադարձություններ, անգամ բավական կառավարելի թվացող Ղազախստանում: Եվ բնական է, որ Ռուսաստանի ռազմակայանն այստեղ պետք է պատրաստ լինի նման վտանգներին դիմակայելուն:

Իրավիճակը սակայն բոլորովին այլ է Հայաստանում ՌԴ ռազմակայանի հարցում: Այստեղ կարծես թե, և բարեբախտաբար, իսլամական ահաբեկության վտանգներ չկան: Եթե խոսքն ընդհանրապես ռազմակայանի պատրաստ լինելու, կենսունակության մասին է, դիմագրավել ոչ միայն ԴԱԻՇ-ին, այլ նաև ցանկացած տեսակի վտանգ, ապա սա հասկանալի է: Բայց Լավրովը խոսում է կարծես թե «Իսլամական պետություն» խմբավորման մասին: Եվ հարց է առաջանում, թե ինչու: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այստեղ չի կարող հավասար հարթության վրա դիտարկվել Հայաստանը Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ:

շարունակությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular