ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում բախվել են ՀՀ ՊՆ «Կամազ»-ն ու «Գազել»-ը․ կա 8 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Նոյեմբերյան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Բերդավան բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի և 60-ամյա Աշոտիկ Մ․-ի  վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Աղբյուրը նշում է՝ վթարի հետևանքով վարորդներ Թաթուլ Մ․-ն, Աշոտիկ Մ․-ն և վերջինիս ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 59-ամյա էլմիրա Բ․-ն, 59-ամյա Լաուրա Ն․-ն, 23-ամյա Ֆլորա Ա․-ն և 74-ամյա Ժենյա Զ․-ն, 68-ամյա Դուրսուն Մ․-ն և 74-ամյա Ելենա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan-ի տեղեկություններով՝ «Կամազ»-ը պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասին, իսկ «Գազել»-ը՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular