ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ռազմական վերլուծաբան. ՆԱՏՕ-ն Հայաստանում ունի 14 միավոր ստորաբաժանում և 13 կենսաբանական լաբորատորիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի թիվ 1 խնդիրը Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերացնելն է, և այդ հարցի լուծումը հեռու չէ։ Դա արվելու է սահմանադրական բարեփոխումների ընդունման միջոցով, որոնց համաձայն Հայաստանը դառնալու է չեզոք, ոչ դաշնակցային երկիր, և երկրում կարգելվի այլ պետության ռազմական ներկայությունը։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է հայ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, գրում է eadaily.com-ը։

Նրա խոսքով, դրա համար է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցում, որպեսզի հաստատվի երկրի ոչ դաշինքային կարգավիճակը։ Նման կերպ, ինչպես նշել է Նահապետյանը, Հայաստանը չի կարող լինել ռազմաքաղաքական որևէ դաշինքի անդամ, իսկ դա նշանակում է ավտոմատ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այդ դրույթը կնշանակի նաև ռուսական ռազմակայանի դուրսբերում, ասել է նա։ Թեև այդ դրույթը կբացառի երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, սակայն դա ամենևին չի նշանակի, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացված չի լինի երկրում, վստահ է փորձագետը։

«ՆԱՏՕ-ն արդեն Հայաստանում է։ Այո, մենք ՆԱՏՕ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն չենք ունենա, և ՆԱՏՕ-ն էլ այնքան էլ չի ցանկանում որևէ բան ստորագրել Հայաստանի հետ։ Բայց փաստացի նրա  ներկայությունն այսօր արդեն կա։ Ասեմ ավելին, այսօր ՆԱՏՕ-ն Հայաստանում ունի 14 միավոր ստորաբաժանում։ Հայաստանում կա 13 կենսաբանական լաբորատորիա, փաստորեն, յուրաքանչյուր կենսաբանական լաբորատորիա մեկ ստորաբաժանում է, ՆԱՏՕ-ի մեկ այլ ստորաբաժանում էլ Եվրոպական դիտորդական առաքելությունն է։ Այո, եվրոպական դիտորդական առաքելությունը, ըստ էության, ՆԱՏՕ-ի ստորաբաժանում է, առաքելության կազմում ընդգրկված են հետախույզներ։ Այլ կերպ ասած ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը Հայաստանում կունենա ճիշտ նույն ձևը»,- ասել է նա։

Նշենք, որ Հայաստանը վարչապետի մակարդակով հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման մասին, թեև կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում նման կարգավիճակ նախատեսված չէ։ Երևանը դադարեցրել է նաև վճարել անդամավճարները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ համատեղ այդ պաշտպանական դաշինքին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular