ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետն ասել է, որ Արևմուտքը «բաց է թողել» Վրաստանին և դրանով իսկ Հայաստանի համար վատ վիճակ ստեղծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան երկրները «բաց թողեցին» Վրաստանը և դրանով իսկ Հայաստանի համար վատ վիճակ ստեղծվեց, ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Radio KP-ի եթերում, գրում է m24.ru-ն։

Մասնագետի խոսքով, վրացական իշխանություններին հաջողվել է նախաձեռնողական քայլեր ձեռնարկել, որոնք սահմանափակում են Արևմուտքի ազդեցությունը երկրի վրա։ Որպես օրինակ Տարասովը բերել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ընդունվել է Վրաստանում։

Եթե, Արևմուտքին հաջողվեր հակառուսական դաշինք ստեղծել Վրաստանի և Հայաստանի միջոցով, ապա Ադրբեջանը կարող էր միանալ նրանց, քանի որ նա կախված է հարևան երկրներից, մանրամասնել է փորձագետը։ Վրացիներն աստիճանաբար հասկանում են, որ իրենց երկրի բարեկեցության մասին պետք է բանակցել միայն Ռուսաստանի Դաշնության հետ, եզրափակել է Տարասովը։

Հիշեցնենք, որ Վրաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կասեցվել է։ Նրա խոսքով որոշումը կայացրել է ԵՄ-ի ղեկավարությունը։ Մինչ այդ էլ Արտաքին հետախուզության ծառայության (SVR) մամուլի բյուրոն էր հայտարարել, որ ԱՄՆ-ը մտադիր է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում իշխանափոխություն իրականացնել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ, որպեսզի վարկաբեկի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, վստահեցրել են SVR-ում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular