ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրուն ավարտեց կարիերան Ֆրանսիայի հավաքականում

ՍՊՈՐՏ

Հարձակվող Օլիվյե Ժիրուն ջերմ խոսքեր է գրել Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու կապակցությամբ։

37-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Եվրո 2024-ին, որտեղ ֆրանսիացիները պայքարն ավարտել են կիսաեզրափակիչ փուլում՝ զիջելով ապագա չեմպիոն Իսպանիային (1:2): Ժիրուն իր նորամուտը միջազգային մակարդակում նշել է 2011 թվականի նոյեմբերին և դրանից հետո թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում՝ դառնալով 57 գոլի հեղինակ։

«Ֆրանսիայի հավաքականը, որին ես ծառայել եմ 13 տարի, հավերժ կմնա իմ սրտում։ Սա ամենաբարձր հպարտությունն է և լավագույն հիշողությունները»,- գրել է Ժիրուն սոցցանցերում։

Մայիսին հայտնի դարձավ, որ Ժիրուն «Միլանից» տեղափոխվում է «Լոս Անջելես»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular