ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ուժեղացված ծառայություն էին իրականացնում ոստիկանները երեկ Խանջյան փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ համացանցում բուռն քննարկության առարկա դարձավ տեսանյութը, որտեղ երևում է, որ Խանջյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր ուժեղացված ծառայություն են իրականացնում։

MediaHub-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու, թե ի՞նչ էր կատարվում երեկ Խանջյան փողոցում։

«Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ»,- հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ նախարարության՝ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:

Բացի այդ, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսրոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։

«3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական»,- նշեց իրավապահ կառույցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular