«Ռուսական հետք»՝ «Կրոկուս»-ի ահաբեկչությունում. նոր շրջադարձ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է միջազգային թիմը՝ բաղկացած Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչներից. նրանց թվում նաև ռուսներ կան:
Այս մասին Դաշնային խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Ռոսֆինմոնիթորինգի ղեկավար Յուրի Չիխանչինը, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:
«Ինչ վերաբերում է «Կրոկուս Սիթիին», ես դեռ շատ բան չէի ասի, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Բայց կարող եմ ասել, որ սա միանշանակ միջազգային թիմ է՝ տարբեր երկրների ներկայացուցիչներով։ Սրանք Կենտրոնական Ասիայի երկրների, եվրոպական երկրների ներկայացուցիչներ են, այնտեղ նաև շատ ռուսներ կան»,- ասել է նա։
Ավելի վաղ Չիխանչինը նշել էր, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը ֆինանսավորվել է, ի թիվս այլ միջոցների, կրիպտոարժույթով:
Նրա խոսքով՝ հարձակումը մանրակրկիտ ծրագրված է եղել, և դրա իրականացման համար օգտագործվել է համագործակցողների միջազգային ցանց։