Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։
Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Աթալի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։
Նշվում է, որ կառավարությունը դեռևս կշարունակի աշխատանքը նախկին կազմով, մինչև նոր կառավարության նշանակումը։