ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի Շամախի շրջանի Մելիքչոբանլի գյուղում հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերի զանգվածային թունավորում է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ հարսանիքին ներկա գտնվողներից 21 հոգի սուր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Շուրջ 10 քաղաքացի շտապ հոսպիտալացվել է շտապօգնության մեքենաներով, իսկ մնացած թունավորվածներն ինքնուրույն են դիմել բժշկական օգնության։

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ թունավորման պատճառը կարող էր լինել տոնակատարության ժամանակ մատուցված հարսանեկան տորթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular