ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 դանակ և կացին․ ինչ են հայտնաբերել երեկ ոստիկանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Oragir.News-ը կապ հաստատեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ էին փնտրում դիմակավորված անձինք երեկ Երևան-Սևան մայրուղում։

«Ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություններ և ուժեղացված արդյունքների մասին ինֆորմացիա տրամադրում ենք»,- ասաց նա։

Oragir.News-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու՞ էին ստուգվում հատուկենտ մեքենաները, Նարեկ Սարգսյանը նկատեց՝

«Ուժեղացված ծառայության ժամանակ նման բան չկա, որ պետք է բոլոր մեքենաները ստուգվեն, այսինքն՝ եթե կասկած է լինում, ապա ստուգվում են»,- ասաց պաշտոնյան։

Հիշեցնենք՝ երեկ Երևան-Սևան մայրուղում՝ Հյուսիսային ավտոկայանից մի փոքր հեռու, դիմակավորված անձինք ստուգում էին ավտոմեքենաները։

Նշենք, որ օրերս ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև Երևանում։

Նշենք նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսորոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։ 3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular