ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «ծանր փոխզիջման» մասին է խոսել Մեթյու Միլլերը, որ առ այսօր չի մեկնաբանում պաշտոնական Երևանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք իսկապես կարծում ենք, որ խաղաղության հասնելու գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ»,- ի՞նչ է ակնարկել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Խոսնակը նաև արձանագրել է, որ վաշինգտոնյան եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց են գրանցել, բայց համաձայնագիր դեռ չկա, և Վաշինգտոնը չի հանգստանա, մինչև համաձայնություն չլինի։ Սակայն, պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի այն հայտարարությանը, թե ի՞նչ ասել է «ծանր փոխզիջումներ»։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը կարծում է, որ Վաշինգտոնն օգտագործել է դիվանագիտական բառամթերք, իսկ փոխզիջում եզրույթը կոնկրետ վերաբերում է Հայաստանին, քանի որ վերջին տարիների դիտարկմամբ Հայաստանը բազմիցս է գնացել միակողմանի զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի։

«Այդ միակողմանի զիջումներով Ադրբեջանը Հայաստանից ստացել է այն՝ ինչ ցանկացել է, սկսած նույն Արցախի հայաթափումից, հայկական տարածքների օկուպացում, փաստաթղթերի ստորագրում։ Եվ եթե նկատել եք «Զանգեզուրի միջանցք»-ի մասին տեղեկությունները չեն իջնում իրենց պաշտոնական լրահոսից։ Դրա մասին խոսում է և՛ Ալիևը, և՛ անգամ Էրդողանը։ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակության ճանապարհ է թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար»,- MediaHub-ի հետ զրույցում ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։  

«Ադրբեջանը փորձում է նոր պահանջներ առաջ քաշել, օրինակ Տիգրանաշենը։ Մենք գիտենք, որ հիմա էլ առաջ են տանում «արևմտյան Ադրբեջան» խոսույթը։ Եվ այս զիջումներից հետո Հայաստանը կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Իսկ այսքանից հետո «Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՀՀ իշխանության դագաղի վերջին մեխը»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular