ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Փաշինյանը որոշել է ոտքը դնել Սահակաշվիլիի սայթաքուն ուղու վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անցնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի սայթաքուն ճանապարհով, որը հղի է բազմաթիվ կորուստներով ու ցնցումներով, ria.ru-ի հետ զրույցում ասել է  ռուս ռազմական փորձագետ Օլեգ Կուզնեցովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վերջին շրջանում հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ և ԱՊՀ մակարդակներով հանդիպումներին։

«Երկու տարի շարունակ Հայաստանը հետևողականորեն և համակարգված նվազեցնում է իր մասնակցության մակարդակը Ռուսաստանի հովանու ներքո գտնվող բոլոր միջազգային քաղաքական և ռազմաքաղաքական կազմակերպություններին: Հայտնի է, որ այսօր իշխանության ղեկին գտնվող հայ քաղաքական գործիչները պատրաստ են բացել Կովկասի դուռը, որը Վրաստանը հենց նոր փակեց Արևմուտքի դեմքին ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Բայց այս պահին Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Միխայիլ Սահակաշվիլիի սայթաքուն ճանապարհով, և եթե նա անցնի այն մինչև վերջ, ապա շատերը կտեսնեն Հայաստանի այն կորուստներն ու ցնցումները, որոնց մասշտաբները հիմա շատ դժվար է գնահատել»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով, Մոսկվայի նկատմամբ Երևանի ակնհայտ դեմարշները բաժանված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր համատեքստից։ Դրա էությունը բացահայտել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու ցանկության մասին Փաշինյանի հնչեցրած վերջին հայտարարությունը։

«Ի հաստատում, պատրաստակամություն է հայտնվել նաև համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու համար, որին կմասնակցեն ԱՄՆ բանակի 10-րդ լեռնային հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները, որոնց գումարտակներից մեկի վերահսկողական խումբն արդեն իսկ անցյալ տարի այցելել էր Հայաստան ճանապարհ հարթելով դեպի այդ երկիր ամբողջ կազմավորման տեղափոխման համար»,- նշել է ria.ru-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման ֆոնին, որը քննադատության էր ենթարկվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ասել էր, որ Բրյուսելը որոշել է կասեցնել Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը և սառեցնել այն 30 միլիոն եվրո օգնությունը, որը նախատեսվում էր ուղարկել երկրին պաշտպանունակությունը հզորացնելու համար։ Բացի դա ԱՄՆ-ն է անորոշ ժամանակով հետաձգել Վրաստանում նախատեսված «Արժանի գործընկեր» զորավարժությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular