ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի տղամարդիկ հրավիրվել են քննչական կոմիտե․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փորձում են համակերպվել  իրենց նոր կարգավիճակին, ապրել ադրբեջանցիների հետ կողք-կողքի, հիմա էլ քննչական կոմիտեն հանգիստ չի տալիս։ Կիրանցեցիներն ասում են` «հին հաշիվներ են մաքրում»։

Բանն այն է,  որ մայիսի 30-ին ոստիկանության կարմիր բերետավորները երբ ապօրինի ուժ են գործադրել Կիրանցում  խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող գյուղացիների վրա, ամիս ու կես անց հաշվեհարդար են տեսնում։ 

«Այն ինչ կատարվում է հիմա Կիրանցում, ընդհանրապես մեր հայրենիքում, սովորական հայրենավաճառություն է։ Հիմա արդեն հանձնել են որքան պետք է, բայց մենք հաշտ չենք, փորձում են մեր մեջ կոտրել պայքարի կամքը, ամբողջ գյուղով քննչական պատմությունների մեջ ենք»,- MediaHub-ին ասում է Կիրանց գյուղի բնակիչը, ում ևս հրավիրել են քննչական կոմիտե։ 

Կիրացի գյուղապետի հետ կապ չհաջողվեց հաստատել, փոխարենը գյուղացիները գիտեն նաև հեռախոսազանգերին Կամո Շահինյանի չպատասխանելու պատճառները։

«Կարող ա մի բան ավել ասի, իրեն էլ կանչեն, որովհետև ինքն էլ համաձայն չէ կատարվողի հետ»։ 

Կիրանցեցիները հիասթափված են։ Քննչական կոմիտե են հրավիրվել անգամ անչափահասները, որոնք մայիսի 30-ին իբրև թե վիրավորական արտահայտություն են արել իշխանության հասցեին։

«Մենք արդեն հոգնել ենք այս համատարած անտերությունից։ Ուրեմն մեր հողը, տները նվիրեն Ադրբեջանին, ճանապարհը հանձնեն, հիմա էլ չթողնեն՝ հանգիստ ապրենք, իմ երեխան ի՞նչ ա արել, որ  կանչում են հարցաքննության»,- իր մտահոգությունը հայտնեց գյուղի կանանցից մեկը՝ հավելելով, որ ինչքան այսպես շարունակեն, այնքան ավելի է իրենց մոտ արթնանալու պայքարելու կրակը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular