ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 հարված Մոսկվայից՝ 1 օրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լրագիր / ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն անհանգստության ալիք է առաջացրել Հայաստանում: Նա հայտարարել էր, որ Հայաստանում ռուսական բազան պատրաստ է Իսլամական պետության դեմ պայքարին: Քաղաքագետները մտահոգություն են հայտնում, որ այսպիսով Հայաստանը կարող է դառնալ ահաբեկիչների թիրախ, քանի որ նրա տարածքում տեղակայված օբյեկտը ներքաշվում է մերձավորարեւելյան իրադարձությունների մեջ: Ընդ որում, Գյումրիի ռուսական բազան նաեւ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասն է, ինչը փաստացի նշանակում է նաեւ Հայաստանի անմիջական ներգրավվածություն:

Լավրովի հայտարարությունն այս առումով պաշտոնական «հավաստում» է: Հետաքրքիր է, արդյոք այն համաձայնեցվել է Հայաստանի հետ, կամ Հայաստանը կարձագանքի՞:

Հայտարարությունը հնչում է ուշագրավ ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ն հստակեցնում է մերձավորարեւելյան իր քաղաքականությունը, պետություններին կողմնորոշվելու վերջնագիր ներկայացնելով: Սրան հետեւեց արդեն Պուտինի վերջնագիրը ՀԱՊԿ իր «գործընկերներին», որի էությունը Ռուսաստանի շուրջ ինչ որ կոալիցիայի տպավորություն ստեղծելն է, ի հակակշիռ ԱՄՆ-ի:

Շարունակությունը՝ կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular