ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը կրկին թույլ չտվեց տեսաձայնագրել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկայի հարցաքննությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է.

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին նախատեսված ժամից բավականին ուշ մեկնարկեց վերջինիս խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը:

Հանրային մեղադրողները, բնականաբար, միջնորդեցին երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը՝ կրկնելով այն, ինչ միշտ են ասում՝ կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ազատության մեջ կխոչընդոտի քննությանը:

Աշոտյանի համար երաշխավորել են  ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նաև առաջարկվել էր գրավ 40 միլիոն դրամի չափով և տնային կալանք՝ բոլոր սահմանափակումներով, համակցված խափանման միջոցները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular