ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են․ քաղաքագետ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Կարծում եմ՝ նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ում մեղքով կամ հրաժարման հետևանքով է այսօր Լոնդոնում ձախողվել Փաշինյան- Ալիև հանդիպումը:
 
Իրականությունն այն է, որ նրանցից և որևէ մեկը մոտիվացված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, առնվազն դա առաջնահերթություն չէ ոչ Փաշինյանի և ոչ էլ՝ Ալիևի համար:
Ալիևը հասկանում է, որ Փաշինյանից աստիճանաբար ստանում է իր բոլոր պահանջների բավարարումը ու ուղղակի բանակցությունների ինստիտուտը հենց դրան էլ ծառայեցնում է՝ չցանկանալով իրեն կաշկանդել ինչ-որ փաստաթղթով:
 
Փաշինյանի գերխնդիրը ոչ թե խաղաղության պայմանագիրն է, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելը: Այս իմաստով բանակցային փակուղին նրա համար ավելի նախընտրելի է, քան հերթական ստորացուցիչ փաստաթուղթը Երևան բերելը, մանավանդ, որ դա կարող է ներքաղաքական «գլխացավանքի» պատճառ դառնալ: Իհարկե, Փաշինյանի վարքագիծը նման է անպատասխանատու արկածախնդրության, որովհետև դուռ կարող է բացել նոր պատերազմի համար, որտեղ Հայաստանն ամբողջովին անպաշտպան ու առանց դաշնակիցների է մնալու Ադրբեջանի դիմաց (դա է լինելու երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հետևանքը):
 
Իսկ Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular