ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի. Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի։

Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բագում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում։ Ոչ մի խաղաղության միտում էլ գոյություն չունի։ Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների կամ որևէ այլ քայլի կամ որևէ պայմանագրի ստորագրման, երբ իր ցանկացածը ստանում է»,- ասաց Սրբազանը։

Լրագրողների հարցին՝ Փաշինյա՞նն ինչու չի գնացել հանդիպման, Բագրատ սրբազանը պատասխանեց․

«Որովհետև անպատասխանատու է, գտել է ինչ-որ հենման կետ և դարձյալ ինչպես նախկինում բոլոր խոստումների վրա հիմնված՝ Արցախի նշաձող իջեցնելու խնդիրը հիշում եք, զանազան այլ խոստումներ ևս, որոնց վրա հիմնվում է առանց շրջահայացության, առանց միջնորդների և աջակիցների»,- հավելեց նա:

Բագրատ Սրբազանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ ուղիղ հարաբերություններն են բերել այսպիսի իրավիճակի և շարունակվող պատերազմի:

«Եթե նույնիսկ Ալիևն է հրաժարվել հանդիպել, հուշում է նրա մասին, որ որոշակի, շոշափելի բանակցություններ գոյություն չունեն, որի մասին մենք անընդհատ շեշտել ենք»,- նշեց Բագրատ Սրբազանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular